your guide through AAA
Hi dear, I am your guide through the platform. There are many hidden Gems & Opportunities, as well a vast knowledge base. Just ask me anything and we will see how it goes.
13:42
Բացահայտեք առաջին ազգային հետազոտության արդյունքները ՀՀ-ի ՄՍԱ ոլորտների վերաբերյալ:
Տարբեր ենք միասին
Խնդրում եմ գրանցվել մինչև հոկտեմբերի 23-ը
25.10.2024 | 11:30AM (GMT+04:00)
Saryan Hall, G. Sundukyan. National Academic TheatreԺաննա Անդրեասյան, ՀՀ ԿԳՄՍ նախարար
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս
Վասկեն Յակուբյան, ՀԲԸՄ Հայաստան նախագահ
Աննա Գարգարյան, մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար
Նորաստեղծ հիմնադրամ, որն աշխատում է ստեղծարար հատվածը կառավարության հետ կապելու, մշակութային քաղաքականության բարեփոխման լոբբինգի և մշակութային դիվանագիտության զարգացման ուղղությամբ: ԱՍԱ-ն համայնքի կառուցման գործընթացում է, և այս Ֆորումը հնարավորություն կտա ավելի խորը ծանոթանալու հիմնադրամին և նրա նպատակներին։ Ֆորումի ընթացքում կներկայացվի նաև մեր նոր առցանց գործիքը, որը ֆոնդերի և արվեստի համայնքներին համագործակցության հնարավորություն կընձեռի : Բանախոսներ՝ Աննա Կ. Գարգարյան և Լին Պառավյան
Փոդքասթները դարձել են հզոր միջոց՝ գեղարվեստական արտահայտման նոր ուղիներ ստեղծելու և համաշխարհային լսարան ներգրավելու համար: Podcastle-ն դարձել է փոդքասթների արտադրության/ստեղծման համաշխարհային առաջատար՝ իրենց առաջադեմ գործիքով, որը ժողովրդավարացնում է փոդքասթների արտադրության գործընթացը: Արսենը կպատմի, թե ինչպես են փոդքասթները վերափոխում ստեղծագործական ոլորտների լանդշաֆտը և ընդլայնում գեղարվեստական սահմանները: Արսենի ելույթը կապված է ֆորումի նպատակների հետ՝ ուսումնասիրելու նոր հնարավորություններ, որոնք ի հայտ են գալիս միջոլորտային համագործակցությունների արդյունքում՝ հանուն Հայաստանի ծաղկող ստեղծարար տնտեսության:
Արսեն Համբարձումյան
Podcastle-ի գլխավոր օպերացիոն տնօրեն, Yoocollab-ի հիմնադիր, խորհրդատու
Արսեն Համբարձումյանը վաճառքի և մարքեթինգի մեծ փորձով մասնագետ է։ Նա մասնագիտանում է բիզնեսի զարգացման, վաճառքի և մարքեթինգի ոլորտներում, մասնավորապես SAAS ծառայությունների և միջազգային հաղորդակցման ոլորտում։
Ինչպե՞ս է մշակութային քաղաքականությունը և, մասնավորապես, օրենսդրությունն աջակցում տնտեսապես կայուն մշակույթին: Մասնակիցները կուսումնասիրեն/կքննարկեն իրավական մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս կամ խոչընդոտում են արվեստի տնտեսական բարգավաճմանը: Հիմնական խնդիրները ներառում են մտավոր սեփականության իրավունքները, բարեգործության մասին օրենքը, հարկային բարեփոխումները և մշակույթին ուղղված միջոցների խրախուսման մեխանիզմները: Կքննարկվեն նաև այս իրավական մեխանիզմների էթիկան և ազդեցությունը:
Քննարկումը կանցկացվի հայերեն միաժամանակյա անգլերեն թարգմանությամբ։
Խոսնակներ՝
Ալֆրեդ Քոչարյան
ՀՀ ԿԳՄՍ տախարարի տեղակալ
Անի Դավթյան
Հայաստանի մտավոր սեփականության իրավաբանների ասոցիացիայի նախագահ
Հայկուհի Մուրադյան
մշակութաբան
Տիգրան Ամիրյան
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի» նախագահ ու համահիմնադիր
Մոդերատոր՝
Մարիա Թիթիզյան
գրող, լրագրող, մեդիա ոլորտի կրթության մասնագետ
Մշակույթի իրավական շրջանակները
Ռագնար Սիլ, «Քրեաթիվ Լաբ»
Խոսնակ՝
Ռագնար Սիլ, «Քրեաթիվ Լաբ»
Խոսնակ՝
Իր ելույթում Ռագնարը կխոսի մշակութային և ստեղծարար հատվածի երկակի բնույթի մասին և կանդրադառնա տնտեսական բարգավաճմանն նպաստող էկոհամակարգի հիմնարար կարիքներին՝ քաղաքականությանը, արտահանմանը, ֆինանսավորման մեխանիզմներին և մարդկային կապիտալի զարգացմանը:
Ռագնար Սիլիի մասին. Ռագնար Սիլը մերձբալթյան տարածաշրջանում մշակութային քաղաքականության և ստեղծարար արդյունաբերության առաջատար «Քրեաթիվ Լաբ» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրենն է:
Նա ավելի քան 30 երկրներում խորհրդատվություն է տրամադրել կառավարություններին, մշակութային կազմակերպություններին և ստեղծարար ձեռնարկություններին ՝ քաղաքականության և ռազմավարության մշակման վերաբերյալ: Ռագնարը համակարգել է Էստոնիայի ազգային մշակութային քաղաքականության՝ «Մշակույթ 2020» և «Մշակույթ 2030» մշակումը:
Ներկայումս նա ներգրավված է ԵՄ կողմից ֆինանսավորվող լայնամասշտաբ նախաձեռնության մեջ: Ռագնարը Էստոնիայի արվեստների նախկին փոխքարտուղարն է, Եվրոպական միության մշակութային և ստեղծարար ոլորտների փորձագիտական խմբի նախագահը և ԵՄ-Արևելյան գործընկերության «Մշակույթի և ստեղծագործարարություն» ծրագրի հիմնական փորձագետը:
Ո՞րն է միջազգային գործակալությունների, հիմնադրամների և հնարավորություն ընձեռող հաստատությունների դերը մշակութային դաշտի զարգացման գործում: Հիմնական թեմաները ներառում են սփյուռքի դերը միջազգային մշակութային դիվանագիտության ձևավորման գործում և ինչպես է պետական արտաքին քաղաքականությունը ձևավորում մշակութային ծրագրեր միջազգային գործակալությունների համար: Մասնակիցները կխոսեն, թե ինչպես համակարգող ռազմավարությունները կարող են աջակցել ավելի ազդեցիկ ներդրումներին, ինչպես նաև համաշխարհային մասշտաբով փոխանակման ծրագրեր իրանակացնելուն:
Քննարկումը կլինի անգլերեն լեզվով՝ միաժամանակյա հայերեն թարգմանությամբ։
Խոսնակներ՝
Մարինա Մխիթարյան
ՀԲԸՄ Հայաստան գործադիր տնօրեն
Կորյուն Խաչատուրյան
Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն
Կլաս Վալդենստրյոմ
Շվեդիայի թագավորության դեսպանություն Հայաստանում
Վիկտորյա Պապիկյան
«Կերոն» Զարգացման Հիմնադրամի Ծրագրի տնօրեն
Յան-Թագե Քյուլինգ
Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար, մշակույթի փորձագետ
Մոդերատոր՝
Աննա Գարգարյան,
Մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար, մշակութային ռազմավար
Մշակութային ներդրումների և միջազգայնացման ռազմավարություններ
ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը նվիրված է է մշակույթի մեջ մասնավոր հատվածի ներդրումներին/ կամ ներդրում իրականացնողներին: Մրցանակաբաշխության ժամանակ մշակութային զարգացմանը, պահպանմանը և արվեստի ստեղծմանը աջակցած ոչ պետական կառույցները կպարգևատրվեն ։ Երեկոյի ընթացքում կլինի կենդանի երաժշտություն, կոկտեյլներ և վեց հիմնական մրցանակներ՝ «Կայուն մշակույթ. բիզնեսի աջակցությունը արվեստին և համայնքին». «Ժառանգության պահպանում. մշակութային ժառանգության տոն՝ բիզնեսի միջոցով» «Արհեստավորների հզորացում. տեղական մշակույթի բիզնես հովանավորություն» «Արվեստը բիզնեսում. Ստեղծագործության ինտեգրում կորպորատիվ տարածքներում» «Մշակութային ներդաշնակություն. արվեստների խթանում ֆինանսական աջակցության միջոցով» «Նորարարական կամուրջներ. կապելով տեխնոլոգիան և արվեստը»
Հասմիկ Բադոյանի կողմից ստեծվել է հատուկ ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակ:
Տրամադրված «Սարգիս Կարոլինա» ընկերության կողմից
Մենք գնահատում ենք մեր գործընկերների հիմնարար աջակցությունը Հայաստանում արվեստի, մշակույթի և ստեղծարար ոլորտների զարգացման և աճի գործում: