Մասնագիտական հաշվապահական խորհրդատվություն արվեստագետների համար

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30  ⋮  ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Աստղիկ Իսկանդարյանի հետ

Fin.co LLC-ի հիմնադիր և տնօրեն Աստղիկը կտրամադրի ուղեցույց և անհատական աջակցություն արվեստագետներին, ստեղծարար և մշակութային ոլորտների ներկայացուցիչներին` եկամուտների հայտարարագրի լրացման գործընթացում։

Ներքև

Մինչև 2025թ․ նոյեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիները պարտավոր են առցանց եղանակով ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր՝ նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ

Այս ֆինանսական գրագիտության դասընթացը նախատեսված է Հայաստանի մշակութային ոլորտի մասնագետների համար։ Դասընթացի նպատակն է` աջակցել մասնագետներին եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման գործընթացում։

Մինչև 2025թ․ նոյեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիները պարտավոր են առցանց եղանակով ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր՝ նախորդ տարվա ընթացքում ստացված եկամուտների վերաբերյալ։
2024 թվականի եկամուտների համար հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ բոլոր այն քաղաքացիները, ովքեր՝ - 2024 թվականին եղել են վարձու աշխատողներ (համաձայն աշխատանքային պայմանագրի) և ստացել են եկամտային հարկով հարկվող եկամուտ (նույնիսկ եթե աշխատել են ընդամենը մեկ ամիս)։
- Աշխատել են քաղաքացիաիրավական պայմանագրերով և դրա շրջանակում ստացել են եկամտային հարկով հարկվող եկամուտ։
- Նախորդ՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացրել են եկամուտների հայտարարագիր, և ներառված են 2025 թվականի հայտարարգիր ներկայացնողների մյուս խմբում (ամբողջական ցանկն այստեղ՝), նույնիսկ եթե 2024 թվականի ընթացքում չեն աշխատել։
- 2024 թվականի ընթացքում իրականացրել են անկախ մասնագիտական գործունեություն (ֆրիլանս, ինքնազբաղված աշխատանք) և ստացել են հարկվող եկամուտ, ապա այս տարի պարտավորվում են ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ (հայտարարագիր)։
- Ստացել են անհատական դրամաշնորհներ այն կազմակերպություններից, որոնք ենթակա են հարկման` համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի:
- Տրամադրել են գույք՝ վարձակալության (այս դեպքում ստացված եկամուտները ենթակա են 10% եկամտային հարկի:) Գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում (նրանք ևս համարվում են վարձու աշխատող)։  

ՀՏՀ

Ինչպես պատրաստվել միջոցառմանը

Question icon

Ի՞նչ ակնկալել աշխատաժողովից

Դասընթացը կվարի «Ֆին․կո» հաշվապահական ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Աստղիկ Իսկանդարյանը։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը․ - Ո՞վ և ե՞րբ պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր - Ո՞ր եկամուտներն են հարկվող և չհարկվող - Ինչպե՞ս լրացնել և ուղարկել հայտարարագիրը - Սոցիալական ծախսերի (կրթություն, առողջապահություն) փոխհատուցման հնարավորությունները - Ի՞նչ տուգանքներ են սահմանվում հայտարարագրումից խուսափելու դեպքում: Մասնակիցները ևս կներկայացնեն իրենց հետաքրքրող հարցերը։ Մասնակցությունը միայն նախնական գրանցմամբ է։ Գրանցման վերջնաժամկետ՝ 26․09․2025

Question icon

Կարևոր է հիշել

Հայտարարագրման համար անհրաժեշտ է ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն նույնականացման քարտով կամ բջջային հեռախոսով:
* Եթե մինչև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը դիմել եք նույնականացման քարտ ստանալու համար, բայց այն դեռ չեք ստացել, ապա հայտարարագիրը կարող եք ներկայացնել մինչև քարտի տպագրումից հետո հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

Question icon

Ի՞նչ բերել

Խնդրում ենք ունենալ ձեզ հետ.
Անձնագիր / ID քարտ
- Իրավակաբանական տեղեկատվություն գործունեության/կազմակերպության մասին` բանկային ռեկվիզիտներ, հասցե, փոստային ինդեքս
- Բջջային օպերատորի կողմից տրամադրված ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն (կամ այն ակտիվացնելու համար անհրաժեշտ կոդերը)

Question icon

Ո՞վ է նախաձեռնել

ԱՍԱ Արվեստի ջատագովման համայնքի առաքելությունն է` նպաստել Հայաստանի ստեղծարար ոլորտների զարգացմանը, տրամադրել հնարավորություններ, գործիքներ և ռեսուրսներ՝ հայ արվեստագետների և մշակութային կազմակերպությունների կայուն մասնագիտական զարգացման ու ստեղծարարության խթանման նպատակով։ ԱՍԱ-ի գործունեությունը հնարավոր է դառնում Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի, AGBU Armenia-ի և JHM հիմնադրամի աջակցությամբ: Կարողությունների զարգացման այս աշխատաժողովն իրականացվում է Fin.co հաշվապահական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Գրանցումը բաց է մինչև սեպտեմբերի 29

Գրանցվեք ձեր մասնակցությունը ապահովելու համար

Մասնակցությունը անվճար է և հնարավոր է միայն նախնական գրանցմամբ։

30.09.2025 | 12:00PM - 6:00PM

AGBU Armenia Office

Ընտրեք նախընտրած խումբն ու ժամը

մեր գործընկերները

Այս նախագիծը հնարավոր է դարձել մեր գործընկերների շնորհիվ`

© 2025 ԱՍԱ  "Արվեստի պաշտպանության հասարակություն"